Հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսում Ադրբեջանը ներկայացնելու է վերջերս Իսրայելից ձեռք բերած «Լորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, որոնցով փորձում է հակակշիռ ստեղծել՝ ի դեմս հայկական զինված ուժերի ունեցած «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ նշվածից բացի, միայն երեկ որպես նորություն նկատվել են նաեւ թուրքական արտադրության ավիացիոն հրթիռներ, եւ վերջերս Բելառուսից ձեռք բերված «Պոլոնեզ» համակարգեր (վերջինիս մասին նախկինում էլ էր հայտնի):
«Կան նաեւ որոշ անօդաչու սարքեր, որոնց մասին գիտեինք, սակայն դրանք նախորդ զորահանդեսներում չեն ցուցադրվել: Խոսքը իսրայելական-հետախուզական «Հերմես» անվամբ ԱԹՍ-ների մասին է: Դրանք գուցե ցուցադրվեն: Կա նաեւ «Հերոն» տեսակի հետախուզական ԱԹՍ: Նախատեսվում է ցուցադրել նաեւ մահապարտ-ԱԹՍ-ներ»,-եզրափակեց Տարոն Հովհաննիսյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2045423065476198/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ