Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց սոցիալիստների խմբի արդեն նախկին նախագահ Լիլիան Մորի Պասկեն: Նա ԵԽԽՎ-ի 32-րդ նախագահն է:
Նշենք, որ քվեարկություն տեղի չունեցավ: Լիլիան Մորի Պասկեն միակ թեկնածուն էր: Բոլոր քաղաքական խմբերը համաձայնություն են հայտնել այս թեկնածության վերաբերյալ:
Իր ելույթում ԵԽԽՎ նոր նախագահը մտահոգություն հայտնեց անդամ երկրներում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ, կարևորեց հավասարությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Նա հայտարարեց. «Մեր պատասխանը ատելությանը, յուրաքանչյուր ոք իր համար հոգեբանությունը պետք է լինի արդարությունը, համերաշխությունն ու համախմբումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ