Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան Bell 412 ուղղաթիռներն Ադրբեջանին կարող էր մատակարարել, օրինակ, Պակիստանը». Փորձագետ

Հունիս 25,2018 14:28

«Պետք է փորձել հասկանալ՝ ինչպե՞ս են այդ ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանում: Դրանք «մաքուր» ռազմական նշանակության չեն, բայց երկակի են, այսինքն՝ կարող են նաեւ ռազմական նպատակներով օգտագործվել: Իտալական ընկերություններից մեկն, օրինակ, արդիականացրել է այդ ուղղաթիռները եւ ռազմական նպատակով է օգտագործում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին, ասաց Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին հստակ չէ՝ ԱՄՆ-ի՞ց են ուղղաթիռները մատակարարվել Ադրբեջանին, թե մատակարարն այն երկիրն է, որը վաղուց ձեռք է բերել կամ օգտագործում է դրանք. «Օրինակ՝ Պակիստանը շատ հանգիստ կարող էր դրանք վերամատակարարել Ադրբեջանին: Քսան երկիր կա, որոնք այժմ օգտագործում են այդ ուղղաթիռներից»:

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ նշվածը չի ենթադրում, թե ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն այդ հարցում անելիք չունի. «Պետությունը պատասխանատու է իր զենքի տեղաշարժը վերահսկելու գործում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2045423065476198/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930