Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։
Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։
Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ ՝ Հայաստան֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին։
Այդ բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։
Այսօր երեկոյան տեղի կունենան նաև չորս հանձնաժողովների նիստերը, իսկ Պլենար նիստը և հիմնական քվեարկությունները՝ վաղը։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է աշխատել միասնական և ողջ ներուժով։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ