Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ում մեկ հոգի դեմ է եղել, որ Մանվել Գրիգորյանի ԵԿՄ նախագահության լիազորությունները կասեցնեն

Հունիս 25,2018 14:16

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Ցնցող էր այդ լուրը, որը տեսանք ԶԼՄ-ներով, ինքնաբուխ հավաք արեցինք ԵԿՄ-ում: Երեկ մենք հրավիրեցինք վարչության նիստ, ընդունեցինք հայտարարություն, կասեցրեցինք ԵԿՄ նախագահի լիազորությունները: ԵԿՄ վարչության նախագահն ունի 7 փոխնախագահներ, հանձնարարվեց նրանց, որ ստեղծվի կազմկոմիտե, որ առաջիկա վարչության նիստ հայտարարենք, որը առաջիկայում համագումար կհրավիրի»:

Հայրապետյանն ասաց, որ հիմա ԵԿՄ-ն ունի մոտ 72 հազար անդամ: Այդ թիվն ամեն օր փոխվում է, որովհետեւ ԵԿՄ մտնում են, դուրս են գալիս. «Հիմա էլ են մտնում ԵԿՄ, այս օրերին, ասեմ: Ժամանակին ԵԿՄ-ից հեռացած կռվող տղաները հիմա վերադառնում են տուն՝ ԵԿՄ»:

Հարցին՝ ԵԿՄ-ն կարո՞ղ է լուծարվել՝ Համլետ Հայրապետյանը պատասխանեց. «ԵԿՄ-ի լուծարումը պետք է դատական կարգով լինի: Ես էլ եմ ԶԼՄ-ներով լսել ԵԿՄ լուծարման մասին: Բայց ԵԿՄ-ն լուծարեն ինչի՞ համար: Եթե դատական կարգով ապացուցվի, որ ԵԿՄ-ից 1-2 հոգի կատարել է հանցագործություն, մի ամբողջ կառույց, արցախյան ազատամարտի ճանապարհն անցած մարդկանց ճակատագրում դակվի…Սա այն ԵԿՄ-ն է, որ նաեւ բանակի հիմքն է»:

Լրագրողները ճշտեցին՝ լուծարում հնարավո՞ր է, թե՞ չէ՝ նա պատասխանեց, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, բայց դա ԵԿՄ-ականների սրտով չէ:

Հարցին՝ երեկ ԵԿՄ նիստում բղավոցներ են եղել, կռիվ, ինչի՞ շուրջ են կռվել՝ Համլետ Հայրապետյանը պատասխանեց, որ բարձր են խոսել պարզապես, հայտարարության տեքստի շուրջ են բանավիճել:

Հարցին՝ կա՞ր տեսակետ Մանվել Գրիգորյանի լիազորությունները պահպանելու, ոչ թե կասեցնելու ԵԿՄ նախագահի լիազորությունները՝ նա պատասխանեց, որ մեկ հոգի է դեմ եղել. «Ինքը փաստաբան էր, ասաց անմեղության կանխավարկած, դատարանի որոշում չկա եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930