Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրացման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի ցանկությունը և խոսքը՝ ապրել խաղաղությամբ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի թույլ չտանք այդ ճանապարհը: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել (Արցախի հարցում- խմբ.)»,- ասել է Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ