Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերին» «բոյկոտ» հայտարարեցին 

Հունիս 25,2018 14:07

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօրվանից բոյկոտելու են «կարմիր գծերը»: Նախաձեռնության անդամները կոչ են անում, որպեսզի մյուս վարորդներն էլ միանան իրենց պայքարին:

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում նախաձեռնության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին տեսախցիկների ու արագաչափերի հարցին հավելել նաեւ «կարմիր գծերի» խնդիրը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով, «կարմիր գծերը» անօրինական հարկատեսակ է դրված՝ ավտոսեփականատերերի ու վարորդների վրա՝ չնայած, որ մարդու իրավունքների պաշտպանն այն իրավաչափ է համարել:

«4 տարի է պայքարում ենք: Նախկին ռեժիմից մաքսիմալը պոկել ենք: Մեր պայքարի արդյունքում 5 րոպե անվճար կայանումը դարձավ 15 րոպե, օրավճարը եւ ժամավճարը 50 տոկոսով թանկացնելու դեմն էլ առանք, բայց միեւնույն է, դրանց գոյությունը հակաօրինական է»,-ասաց Արսեն Պետրոսյանը:

Նախաձեռնության անդամները գտնում են, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ «կարմիր գծերն» իսպառ պետք է վերանան:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության  անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով, իրենք այլեւս չեն պատրաստվում  «անօրինական հարկեր եւ տուրքեր վճարել» եւ առաջարկում են ավտոսեփականատերերին էլ բոյկոտել «կարմիր գծերը». «Սա չի նշանակում, որ պետք է վերադարձ լինի դեպի անցյալ՝ «ստայանշիկների ու պարկովշիկների»: Պետք է լինեն առանձնացված տարածքներ, որտեղ տնտեսավարող սուբյեկտը ծախս է անում եւ ապահովում է անվտանգությունը: Բայց այն, որ երթեւեկելի մասը դարձրել են իրենց սեփականությունն ու բիզնես են անում, անթույլատրելի է»:

Նախաձեռնության անդամները վստահ չեն, որ դեռեւս նույն պաշտոններին գտնվող կառավարության անդամները ԱԺ-ում գտնվող նույն օրենսդիրները, որոնք մշակել եւ քվեարկել են «կարմիր գծերի» օրենքների ու որոշումների վերաբերյալ, հիմի էլ էական փոփոխություններ կանեն, այդ պատճառով էլ առաջարկում են «կարմիր գծերն» ընդհանրապես վերացնել:

«Մարդը վճարում է  սպասարկման վճար, գույքահարկ, թող լինեն կայանատեղիներ, որտեղ երթեւեկությունից առանձին տարածքներում կմատուցվեն այդ ծառայությունները: Մենք պահանջում ենք, որպեսզի համաներում հայտարարվի «կարմիր գծերով» եկած տույժ ու տուգանքների վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930