Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՊ գրասենյակը հոգեբուժարանում խոշտանգման աղմկահարույց դեպք է գրանցել

Հունիս 25,2018 14:03
hogebujaran

Փակ հաստատություններում խոշտանգումների վերջին աղմկոտ դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները գրանցել են հոգեբուժարանում: Այդ մասին այսօր ասաց ՄԻՊ գրասենյակի մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը`փակ հաստատություններում մարդկային խոշտանգումների թեմայով հանրային քննարկման ժամանակ: Նա ցավ հայտնեց, որ 21-րդ դարում դեռ կան նման փաստեր եւ դրանք քննարկելու անհրաժեշտություն էլ կա: Բայց ասաց`իրենք հետեւում են այդ դեպքերին, ավելին, ձգտում են, որ առավելապես փակ հաստատություններում խոշտանգումների որեւէ դեպք իրենց ուշադրությունից դուրս չմնա:

Հոգեբուժարանում գրանցված վերջին խոշտանգման դեպքը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը շատ չմանրամասնեց: Միայն ասաց`«խնդիրն էական է», դեպքն էլ առնչվում է բժշկի հետ:

Որ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի խնդիրը շարունակում են գերակա առաջնահերթություն լինել իրենց համար, հայտարարեց նաեւ քննարկմանը մասնակցող ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Փոխնախարարի գնահատմամբ, փակ հաստատություններում խոշտանգումների մասով, 20-10 տարի տիրող իրավիճակի համեմատ այսօր բավական առաջընթաց կա: Թվարկում է առաջընթացի պատճառները եւ նախարարության դերն ու մասնակցությունն այդ առաջընթացին`օրենսդրական դաշտի փոփոխություն, միջազգային չափանիշներին համապատասխանեցում: Բայց, փոխնախարարի պնդմամբ, իրենք ավելի մեծ նշանակություն են տալիս գործնական քայլերին: Նկատում է նաեւ, որ խոշտանգումների եւ նվաստացումների համար պատժամիջոցներն են խստացվել, իբրեւ կանխարգելիչ միջոց:

Գործող օրենսդրությամբ, նման հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարող օգտվել պատժի մեղմացման կամ վաղաժամկետ ազատման դրույթներից:

Բանախոսներն այս գործում կարեւոր են համարում հասարակության մասնակցությունը`միաժամանակ նշելով, որ այդ դերը գերագնահատել չի կարելի:
Սուրեն Քրմոյանը կարծում է, որ մեր հասարակությունն իրավիճակի ավելի մեծ փոփոխության կարիք ունի եւ կոչ է անում`միասին արմատախիլ անել այս բացասական երեւույթը մեր կյանքից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930