Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վաղը որ գան թուրքերը, տեսնենք ո՞վ է կանգնելու՝ էդ բարոյական փողատե՞րը, թե՞ անբարոյական տղեն». Մանվել Եղիազարյան

Հունիս 25,2018 13:58

Այսօր «Հայելի» ակումբում ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը կարծիք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի շուրջ պետք չէր այդքան մեծ աղմուկ բարձրացնել, որովհետեւ դա հարված էր բանակին, իշխանությունը պետք է ավելի զգույշ լիներ:

Նա ասաց, որ Մանվելն ընդամենը 1 մլն էր գողացել, բայց 30 մլն գողացող էլ կա: Մեր հարցին, որ աղմուկը տարած գումարի չափի մեջ չէ, բարոյականության մեջ է, թե ինչ անբարոյական ձեւով է դա արվել՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Նա բանակ է, սա՝ հասարակ քաղաքականություն: Ի՞նչ բարոյականության մասին ես խոսում, աղջիկ ջան, դու պատերազմի մեջ ես: Վաղը որ գան թուրքերը, տեսնենք ո՞վ է կանգնելու՝ էդ բարոյական փողատե՞րը, թե՞ անբարոյական տղեն: Համաձայն եմ, նա պետք է պատասխան տա, բայց այդպիսի աղմուկ բարձրացնե՞լ: Ո՞ր օլիգարխին եք բռնել ու աղմուկ եք բարձրացրել, հիմա անուններ տա՞նք, մարդիկ միլիարդ ունեն»:

Մեր դիտարկմանը, որ կողմնակից ենք, որ անուններ տաք՝ Մանվել Եղիազարյանը արձագանքեց, որ տալու է անուններ, չի վախենում, բայց այսօր այդ օրը չէ:

Հարցին՝ քաղաքակա՞ն հարց են լուծում, որ զինվորականներին թիրախավորում են՝ նա պատասխանեց, որ գուցե անզգույշ են:

Հարցին՝ ինչի՞ց եք ենթադրում, որ բանակն է վարկաբեկվում՝ Մանվել Գրիգորյանի դեպքով՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ կարդում է մեկնաբանությունները. «Մի ժողովուրդ, որ անընդհատ ծեծ է կերել, իր տան տղամարդուն չի վարկաբեկի: Մենք անընդհատ ծեծ ենք կերել, 100 տարի ծեծ ենք ուտում: Ես մեյմուն չեմ կարա լինեմ…ինչ գիտեմ՝ ասում եմ: Լավ եք արել, բռնել եք, եղբայր, բանակը կարգի բերեք, բայց էդ 1 մլն-ից ընենց աղմուկ եք հանում, կարծես թե Հայաստանի ժողովրդին ինքն է արտագաղթել տվել ու 30 մլրդ դոլարն էլ ինքն է տարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930