Վրաստանի կառավարության համար հայաստանյան փոփոխություններն ինչպե՞ս ընդունվեցին, ի՞նչ նոր հնարավորություններ է տեսնում պաշտոնական Թբիլիսին Հայաստանի նոր իշխանությունների մոտ՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ, «Առավոտը» հարցրեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
«Վրաց հասարակությունը չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել սույն տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Գործընթացը ընկալվեց որպես հայ ժողովրդի ձգտում` ամրապնդելու ժողովրդավարական արժեքները: Վրաց հասարակության հիացմունքն առաջացրեց ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը: Վրաց հասարակությունը հուսով է, որ փորձի ինտենսիվ փոխանակությունը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերությունները եւ առավել օգտագործել առեւտրատնտեսական կամ որեւէ այլ ներուժ», մեզ հետ զրույցում նշեց դեսպանը:
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք հունիսի 26-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ