Մանվել Գրիգորյանի տան ու ամառանոցի պահեստներում ԱԱԾ-ի հատուկ գործողությունից մեկ օր առաջ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավորը հարսանիքի քավոր է եղել: Այդ հարսանիքին հրավիրված են եղել եւ Սեյրան Սարոյանի հորդորով մասնակցել են ՀՀԿ խմբակցության գրեթե բոլոր անդամները: Սեյրան Սարոյանը մեկ առ մեկ մոտեցել է հրավիրյալներին եւ հորդորել` չմերժել գեներալի հրավերը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում:
Հարսանիքի մասնակիցներից մեկն «Առավոտին» պատմեց, որ Մանվել Գրիգորյանը քավորություն եւ «հայրություն» է անում Արցախյան ազատամարտում զոհված 13 ազատամարտիկների որդիների: Երբ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ-ականներից, նրանցից մեկը մեր հարցին ի պատասխան՝ արձագանքեց. «Հա, մասնակցել ենք ու հաջորդ օրը, երբ տեսանք ԱԱԾ-ի տեսանյութը, կերածներս կոկորդներումս մնաց»: