Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԺԿ խմբի նիստի ընթացքում քննարկվում է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նախագահի ընտրության՝ մինչև հոկտեմբեր հետաձգման հարցը:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԺԿ բյուրոյի անդամ և փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից, որը մասնակցում է նիստին, հետաքրքրվեց՝ ի՞նչ զարգացումներ կան, ի վերջո ի՞նչ որոշվեց, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «ԵԽԽՎ ԵԺԿ խումբը որոշել է մինչև հոկտեմբեր հետաձգել նախագահի ընտրության հարցը. չընտրի հիմնական նախագահ, մնա միջանկյալ մի նախագահ մինչև հոկտեմբեր, որպեսզի ավելի լավ պատրաստվեն խմբի նախագահի ընտրություններին՝ փորձելով վերացնել խմբում առկա ապակառուցողական մթնոլորտը և տարաձայնությունները: Գիտեք, որ շուրջ երկու տարի խումբն ըստ էության կիսված է եղել, կային տարաձայնություններ»:
Նիստը քիչ առաջ ավարտվեց: Որոշվեց խմբի ղեկավարի ընտրությունը հետաձգել մինչև հոկտեմբեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ