Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյանը՝ Մասիսի քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքի մասին. «Եթե մի հատ լուրջ ապացույց ունենային, արդեն միջնորդել էին կալանքի համար»

Հունիս 25,2018 12:59

«Հերթական անհեթեթ մեղադրանքը։ Եթե մի հատ լուրջ ապացույց ունենային, արդեն միջնորդել էին կալանքի համար։ Մինչդեռ երկրորդ գործով անգամ խափանման միջոց չեն ընտրել։ Քննչական կոմիտեի առանց նախագահ խարդավանքների հետևանքն է»,- իր ֆեյսբուքյան էջում այսպես է մեկնաբանել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը այն տեղեկությունը, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ 2018թ. ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ։ Նրան առաջադրվել է արդեն երկրորդ մեղադրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930