Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մեջլիսի պատգամավորներ է ընտրվել ազգությամբ հայ երկու թեկնածու:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրացուցակով 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Գարո Փայլանը: Դիարբեքիրի ընտրատարածքից ընտրված Փայլանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր առաջադրվել և ընտրվել Ստամբուլի ընտրատարածքից:
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) պատգամավոր է ընտրվել Մարգար Եսայանը Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ 600 պատգամավորական աթոռ ունեցող Թուրքիայի խորհրդարանում պատկերն այսպիսին է՝
«Արդարություն և զարգացում կուսակցություն»
AKP-ԱԶԿ – 42.49 տոկոս կամ 293 պատգամավոր
«Ժողովրդահանրապետական կուսակցություն»
CHP-ԺՀԿ – 22.67 տոկոս կամ 146 պատգամավոր
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»
HDP-ԺԴԿ – 11.62 տոկոս կամ 67 պատգամավոր
«Ազգայնական շարժում կուսակցություն»
MHP-ԱՇԿ – 11.13 տոկոս կամ 50 պատգամավոր
«Լավ կուսակցություն»
İP-ԼԿ – 10.01 տոկոս կամ 44 պատգամավոր
ermenihaber.am