Հունիսի 23-ին Հունգարիայում կայացած Կիոկուշին կարատեի Երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացնող մեր 5 մարզիկներն աչքի ընկան փայլուն մրցելույթներով՝ գրանցելով հետևյալ մրցանակային տեղերը՝
1.Հովհաննես Սարգսյան- 2-րդ տեղ (կումիտե)
2.Գևորգ Գևորգյան- 2-րդ տեղ (կումիտե)
3.Վահագն Հակոբյան- 3-րդ տեղ (կումիտե)
4.Մհեր Գևորգյան- 3-րդ տեղ (կատա)
Հատկանշական է նաև այն ձեռքբերումը, որ առաջնության «Լավագույն մենամարտող»-ների համար նախատեսված 2 մրցանակներին էլ արժանացան մեր ֆեդերացիայի մարզիկներ Հովհաննես Սարգսյանը և Վահագն Հակոբյանը:
Մամուլի հաղորդագրություն