Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստները փակել են Երեւանի քաղաքապետարանի մուտքերը, աշխատողներին չեն թողնում ելումուտ անել

Հունիս 25,2018 11:08

Այս պահին մի խումբ ակտիվիստներ շրջափակել են Երեւանի քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետեւանքով աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել: Ակտիվիստները իրավապահներից պահանջում են ձերբակալել եւ քրեական հետապնդում իրականացնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ:
Երեկ տարածվել է նորահայտ «FACT TV»-ի առաջին տեսանյութը, որտեղ ներկայացված է Երեւանի քաղաքապետի ունեցվածքը եւ ապօրինի հարստանալու համար պահանջում են նրան պատասխանատվության ենթարկել: Այս նախագծի հեղինակը վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն է:

Ոստիկանները չեն միջամտում որեւէ գործողության: Չնայած նրան, որ աշխատակիցներին չեն թողնում ելումուտ անել, սակայն քաղաքապետարանի ներսում աշխատակիցներ կան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ցույցը դադարեցվեց, երբ Արեն Մկրտչյանը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը. «Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ուղտը հասաւ Տարօն Մարգարեանենց տուն: Նոյնիսկ չեմ ուզում գրել #ՏարօնՀեռացիր. դա պարզ է՝ ցերեկուայ լոյսի պէս:

    Դրանից աւելի սարսափելին է գալիս: Երեխաներն են մեղկ. անհայր են մեծանալու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930