Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հաղթում է, ընդդիմությունն անցնում է խորհրդարան, քվեաթերթիկների 70%-ը մշակված է

Հունիս 24,2018 22:39

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքում հավաքում է ձայների 55.1 տոկոսը, հաղորդում է «Անադոլուն»: Էրդողանի գլխավոր մրցակիցը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն է, որը հավաքում է ձայների 29.4 տոկոսը:

Եթե Էրդողանը վերջնական արդյունքում հավաքի ձայների կեսից ավելին, ապա ընտրությունների երկրորդ փուլ չի լինի:

Նախագահական ընտրություններին Էրդողանից և Ինջեից բացի մասնակցում էին Սելահեդդին Դեմիրթաշը (քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն), Մերալ Աքշենարը (Լավ կուսակցություն), Թեմելյա Քարամոլլաօղլուն (Երջանկության կուսակցություն) և Դողու Փերինչեքը («Հայրենիք» կուսակցություն):

Այս պահի դրությամբ Աքշենարն հավաքել է 7.5%, Դեմիրթաշը՝ 6.9%, Քարամոլլաօղուն՝ 0.9% և Փերինչեքը՝ 0.2%:

Թուրքիայում նախագահականին զուգահեռ ընթանում են նաև խորհրդարանական ընտրություններ, որոնցում դարձյալ ձայների մեծամասնությունը՝ 44.9 տոկոս, Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությանն է: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը այս պահին ունի 21.1 , ազգայնական Ազգային շարժման կուսակցությունը՝ 11.7, Լավ կուսակցությունը՝ 9.7, իսկ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը՝ 9.9 տոկոս ձայն:

Հիշեցնենք, այսօր տեղի ժամանակով 17:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 87 տոկոսը:

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930