Վերջին բացահայտումների հետեւանքով ԵԿՄ լուծարման նպատակահարմարության շուրջ շրջանառվող առաջարկությունների մասին հարցին ԵԿՄ վարչության նիստ եկած Սեւանի ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Ամեն ինչ ասված է, ժողովուրդն էլ գիտի, ամեն մարդ եւ երկրապահն էլ իր կարծիքն արտահայտել է, եւ ես երկրապահի կողքին եմ: Կատարվածն այնպիսի երեւույթ է, որ հայերենի բառարանում բնորոշող բառ չկա:
Բայց ԵԿՄ-ն լուծարելուն դեմ եմ: ԵԿՄ-ն ստեղծվել է երկիրը պահած տղաների եւ մեր սպարապետի շնորհիվ: Ասենք՝ մեկ-երկուսը երկրապահում գող են, բայց այդ գողերը որտե՞ղ չկան: ՊՆ-ում չկա՞ն: Դե եկեք բանակն էլ ցրենք, ներքին գործերում չկա՞ն՝ եկեք ոստիկանությունը լուծարենք ու ակումբ սարքենք, դատախազությունում չկա՞ն, բժիշկները բոլորը սուրբ ե՞ն, կաշառակերներ չկա՞ն… եկեք բոլորը ցրենք: Իսկ էն մարդիկ, մեր երեք նախագահները ինչի՞ են լռում, որ ամենամեծ կաշառակերներն են:
Դե եկեք երկիրը ցրենք՝ կես միլիոնին տանենք Աֆրիկա, կեսին՝ Ասիա, մենք էլ աջ քաշենք, ասենք նախագահը կաշառակեր է ու ժողովուրդը վերանա՞… էնպիսի հոգեբանություն են տանում, որ այն տղերքը, որոնք կյանք են դրել, հեռանան: Ինչո՞ւ որեւէ մեկը ոչ մի անգամ չի այցելել զոհվածի կամ հաշմանդամ դարձածի ընտանիք ու հարցրել՝ այ տիկին, ինչպե՞ս եք ապրում: Երկու օր առաջ ասել եմ՝ ովքեր ուզում են, որ ԵԿՄ-ն լուծարվի, թող գան, նստեն խոսեն, այլ ոչ թե պատերի տակ խոսեն: Իմ կարծիքով ԵԿՄ-ն պիտի մնա, բայց նախագահ չպիտի լինի, պետք է լինի կոլեգիալ ղեկավարում, խորհուրդ: ԵԿՄ առաջին խորհուրդը, որի նախագահը Վազգեն սպարապետն էր, կազմված էր 13 հոգուց: Մեր երկիրն ինչո՞ւ գնաց խորհրդարանական կառավարման»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վազգեն Սարգսյանը աշխարհազորը (կամավորական հիմունքներով խաղաղ բնակչությունից կազմավորված ռազմական ստորաբաժանումներ) զինաթափեց, ցրեց ու իր ստորադաս ՀՀՇ-ականների մասնակցությամբ ստեղծեց սեփական «բանակ» եւ անվանեց «Երկրապահ կամավորական»:
«Spah-pat» «գունստաբլ» Վազգեն Սարգսյանը չկա ու ժամանակն է ԵԿՄ-ին էլ ուղարկել պատմության գիրկը: