Այսօր ԵԿՄ կենտրոնական վարչությունում կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստի օրակարգի թեմաներն էին Մանվել Գրիգորյանի լիազորությունների կասեցման եւ արտահերթ համագումարի անցկացման հետ կապված հարցերը:
Որոշվեց նիստն անցկացնել առանց ԶԼՄ-ների ներկայության եւ վերջում լրագրողների համար հրապարակել որոշման տեքստը: Մի քանի ժամ տեւած բուռն քննարկումներից հետո ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը դուրս եկավ եւ ընթերցեց հայտարարությունը.
«1. Հայաստանի Հանրապետության «Երկրապահ կամավորականների» վարչությունը հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ խստիվ դատապարտում է կատարվածը, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:
- Կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները:
- ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ վարչության անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»:
Համլետ Հայրապետյանը լրագրողների ճշգրտող հարցերին պատասխանելիս չցանկացավ հստակ տալ Մանվել Գրիգորյանի անունը՝ ասելով, որ իրենք դատապարտում են երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Որոշվեց նիստն անցկացնել առանց ԶԼՄ-ների ներկայության եւ վերջում լրագրողների համար հրապարակել որոշման տեքստը:»
Բա սրանք զը՜ռ ազատամարտիկներ են, հայերէն խօսել չգիտեն: Լրագրողները ներկայ լինեն, որ խայտառակ լինե՞ն 🙂
այ fake news
էս ինչ վերնագիր եք դրել???
“ԵԿՄ վարչությունը դատապարտեց Մանվել Գրիգորյանին ”
Որտեղ էք կարդացել որ իրանք դատապարտեն գեներալ Մանվելին ???