Այսօր լուր էր հաղորդվել, որ հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտություն: Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում հայտնի դառնա նաեւ նրա` առհասարակ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին:
Այս առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել. «Արձագանքելով որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների՝ հայտնում եմ, որ ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության խնդիրը գտնվում է բացառապես ՀՀԿ խորհրդի իրավասությունների շրջանակներում, որի մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում նման հարցի ներառում»։