Ջերմուկում շարունակվում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը: Այսօր կայացած երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է միայն հաղթանակներ տոնած ղազախ գրոսմայստեր Ռինատ Ջումաբաեւը:
Տասներկու շախմատիստ վաստակել է 2,5 միավոր: Նրանց մեջ են հայաստանցիներ Վահե Դանիելյանը, Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արթուր Դավթյանը::
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ