Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հետապնդման դադարեցում՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող մի շարք ցուցարարների նկատմամբ

Հունիս 23,2018 17:59

2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հովհ․ Ղազարյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Վերջինիս միջնորդությամբ 2016 թ․֊ից կալանքի տակ գտնվող Հովհ․ Ղազարյանը 2017թ․ փետրվարի 13֊ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։ Քրեական հետապնդումը դադարեցվել է նաև 2016 թ․ հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող մի շարք այլ ցուցարարների նկատմամբ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930