Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսիպյանի կողմից Երեւանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան (տեսանյութ)

Հունիս 23,2018 17:05

Օսիպյանի կողմից Երեւանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով վիդեոյում պատկերված օրը հարվածել է դեմքիս, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ է տվել: Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գրիգորյանի եւ այլ փաստաբանների հետ միասին հետեւողականորեն պայքարել ենք այդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաեւ այս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետեւ Հայաստանում ի վերջո պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը իրական պատասխանատվության ենթարկվի: Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երեւանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարիերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք:

ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարեւոր պայքարի պայմաններում առավել եւս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

լրագրող

Հ. Գ. ՀՀ ոստիկանությունն այս նշանակման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որում մասնավորապես ասված է. «Հիշատակված քրեական գործը դեռևս 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է հանցափաստի, այսինքն՝ անձի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյայի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները  և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930