Մեծարգո պարոն նախագահ
Իմ և Հանրային խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։
Մեծ է բոլորիս ցանկությունը տեսնելու ավելի ժողովրդավար, կայուն և ծաղկող Հայաստան։ Համոզված ենք, որ Ձեր գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կշարունակեք ջանքեր գործադրել՝ հանուն այդ սպասելիքների իրագործման, ի շահ մեր երկրի ու ժողովրդի։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և երկար տարիների բեղմնավոր կյանք։
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան