«Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ի հիմնադիր, վերջերս Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված եւ ՀՀԿ-ից դուրս եկած Խաչիկ Ասրյանին զայրացրել է վերջերս աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի այցը Հայաստան: «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության այսօրվա հիմնադիր-համագումարում նա հարցադրում արեց. «Ո՞վ կամ ովքե՞ր են նրան հրավիրել մեր երկիր: Նա հայտարարեց, որ ՀՀ-ում ստեղծում է հիմնադրամ, որը զբաղվելու է միասեռականների համախմբմամբ եւ զարգացմամբ: Սա խայտառակություն է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2041960219155816/
Ըստ Խաչիկ Ասրյանի՝ Էլթոն Ջոնն իր այդ նախաձեռնությամբ գիտակցաբար սասանում եւ թուլացնում է քրիստոնյա-ավանդապաշտ հայ ընտանիքի հիմքերը, ոչնչացնում հայ զինվորականի մարտունակ ոգին. «Այդ ովքե՞ր են աջակցել նրան, որպեսզի խաթարի մեր ազգային բանակի եւ ընտանիքի հիմքերը»:
Ապա Խաչիկ Ասրյանը կոչով դիմեց Էլթոն Ջոնի այցը նախաձեռնողներին. «Անկախ ձեր պաշտոնից եւ դիրքից, մի սասանեք մեր հիմքերը: Մենք Հայաստան չունենք ձեզ տալու եւ վերջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ