Այսօր ընթանում է «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր-համագումարը: Օրակարգի հարցերից մեկով «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ն վերածվում է նշյալ անվամբ կուսակցության: «Հայոց արծիվներ»-ի հիմնադիր, վերջերս Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ ապրիլի 23-ից հետո (նկատի ունի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո) նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, եւ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի «Հայոց արծիվները» դառնան կուսակցություն:
https://www.facebook.com/aravot.am/videos/2041960219155816/
Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ պաշտոններ է զբաղեցրել, սակայն երբեք չի գործել որպես իշխանություն, մշտապես ներդրում է ունեցել սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ասրյանի խոսքով՝ առաջիկայում կազմակերպվելիք խորհրդարանական ընտրություններին «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է հաղթելու, բանսարկությունն ու կոռուպցիան մոխիր դարձնելու նպատակով:
Իսկ թե առաջիկայում որ քաղաքական ուժերի հետ կգործակցեն, կամ ոչ, Խաչիկ Ասրյանի խոսքով՝ դա բացառապես իրենց իրավունքն ու որոշելիքն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ