Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում են գոնե ֆոնային առումով օրինական հիմք ստեղծել ռազմական գործողություններ սկսելու համար». Տիգրան Աբրահամյան. ՀԺ

Հունիս 23,2018 11:46

Վերջին շրջանում ադրբեջանական քարոզչական եւ ռազմական ակտիվության վերաբերյալ զրուցեցինք Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Մեկնաբանելով Նախիջեւանում Գյուննութ գյուղի եւ 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները, մեր զրուցակիցը նշեց, որ հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո, երբ հակառակորդը հարավային եւ հյուսիսային ուղղություններով որոշակի տարածքների վրա վերահսկողություն հաստատեց, Ադրբեջանը փորձում է քարոզչությունը զարգացնել այդ ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ իրենք որոշ բնակավայրեր «ազատագրել են»:

«Պատահական չէ, որ դեռեւս 2016 թ. հրապարակվեցին Թալիշի անվանումով ցուցանակներ, իբրեւ թե իրենք արդեն Թալիշ գյուղում են, նույնը տեղի ունեցավ հարավային ուղղությամբ, երբ փորձում էին ցույց տալ, որ մտել են Ֆիզուլիի կամ Ջաբրայիլի հատվածը»,- ասաց Աբրահամյանը:

«Նույնն էլ Նախիջեւանում է: Միջդիրքային տարածությունում ընդհանուր դիտարկման տակ գտնվող գյուղ է: Միգուցե իրենք իրենց տարածքում 100, 200 կամ 500 մ առաջ են եկել եւ փորձում են դա ներկայացնել, թե իբր այդ գյուղը «ազատագրել են»,- ասաց Աբրահամյանը:

Մեր այն դիտարկմանը, որ ակամա զուգահեռներ են տարվում Ադրբեջանի այժմյան եւ մինչեւ 2016 թ. ապրիլ մոտավորապես նույն բնույթի քարոզչական աշխատանքների միջեւ ու մտավախություն կա սահմանային հետագա սրացումների մասով, Աբրահամյանը պատասխանեց, որ Հասանովը ասուլիսի ընթացքում աներկբա հայտարարեց առաջիկա գործողություններին նախապատրաստվելու մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասուլիսի ընթացքում բաց տեքստով հայտարարեց, որ իրենք նախապատրաստում են զորքն առաջիկա ռազմական գործողություններին՝ նշելով, որ դա կախված է որոշակի միջազգային իրողություններից: Դրան զուգահեռ, տարբեր պաշտոնյաներ, փորձագետներ, իշխանական կուսակցության պատգամավորներ անընդհատ փորձում են ցույց տալ ռազմական գործողություններ սկսելու օրինականությունը: Մեդիան նույնպես նախապատրաստական աշխատանքներ է տանում, ցույց տալու «օրինական հիմքերը», որոնք թույլ են տալու նրանց գնալ ռազմական գործողությունների: Այսինքն, ցանկանում են գոնե ֆոնային առումով լեգալ հիմք ստեղծել ռազմական գործողություններ սկսելու համար»,- ասաց Աբրահամյանը:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930