Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում. Տեր Վահրամը՝ Կորյուն աբեղայի՝ վանահոր պարտականություններից զրկվելու մասին. ՀԺ

Հունիս 23,2018 11:07

Արդյո՞ք այս ազատումը առնչվում է կաթողիկոսի հրաժարականի պահանջը հնչեցնելու հետ, պարզաբանեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

– Տեր Վահրամ, Կորյուն աբեղան ինչո՞ւ է ազատվել վանահոր պարտականություններից:

– Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է իրեն փոխարինի մեկ այլ անձով, ով կշարունակի հոգատարել Գայանե վանքին եւ կատարել վանահոր պարտականությունները: Ձեզ հայտնի է, որ Կորյուն աբեղան այս պահին ներգրավված է նախաձեռնության մեջ եւ այդ նախաձեռնության թելադրություններով է զբաղված:

– Սա կապ ունի՞ այդ նախաձեռնության բուն պահանջի հետ:

– Փաստ է, որ Կորյուն աբեղան իր պարտականությունները չի կատարում եւ նաեւ նախաձեռնության մեջ իր ընդգրկվելով՝ նա որոշակի խնդիրներ է առաջացնում մեր եկեղեցական կյանքում: Այդ հարցերով պետք է զբաղվի այլեւս կարգապահական հանձնախումբը եւ այսօր էլ տեսաք, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությունը հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից, որով Կորյուն աբեղան ազատվեց վանահոր պարտականություններից: Նա կշարունակի մնալ մայրավանքում, որովհետեւ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի միաբան է:

Սակայն կարգապահական հանձնախումբը եւս իր հերթին պետք է քննության առնի Կորյուն աբեղայի հետ կապված խնդիրները: Ինչպիսին կլինի եզրակացությունը, եզրահանգումը մենք կարող ենք այդ մասին խոսել, երբ որ կարգապահական հանձնախումբը հանդես գա եզրակացությամբ: Դա գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե որքան կտեւի, այդ ամենը հրապարակային է: Վերջում մենք կհրապարակենք կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, եւ այլեւս խնդիրը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930