«Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին: Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանում ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման քվեարկությանը, որից բացի, ԵՄ-ն որոշել էր աջակցություն հայտնել ՀՀ նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինանսավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել ՀՀ նոր իշխանությունների պայքարը հանուն բարեփոխումների:
Սակայն այդ արարողությունն անցավ առանց ՀՀ նորընտիր վարչապետի, սակայն առաջիկայում` հուլիսի 4-ին, նախատեսվում է գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ամփոփիչ քվեարկությունը, և այս անգամ, ըստ ամենայնի, հայկական կողմը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն»,- այս մասին «168 Ժամին» տեղեկացրել են բրյուսելյան աղբյուրները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին:
Ըստ մեր տեղեկությունների` եվրոպական կողմն ակնկալում է, որ այցը տեղի կունենա քվեարկության օրերին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում