Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կբացահայտվե՞ն կոռուպցիոն կծիկները

Հունիս 23,2018 13:00

Հարցին, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նշանակվեց պաշտոնում, մինչդեռ տարիներ ի վեր մամուլն անդրադարձել է, որ նա առնչություն է ունեցել կոռուպցիային, արդյոք դուք սկսո՞ւմ եք ուսումնասիրություններ անել, թե շտաբն ինչպես են ղեկավարել, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ վարչապետն ինչ ասել է՝ ուժի մեջ է, եւ դա չի փոխվելու. «Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված պաշտոնյային, մամուլում գրածն այլ է, փաստերն այլ են»:

Հարցին՝ բայց ստուգե՞լ եք Մովսես Հակոբյանին, պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ չկա մեկը, որի նկատմամբ ունեմ կաշկանդվածություն եւ քայլեր չեմ անելու: Բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ, որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները»:

Պատասխանելով այն հարցին, թե դրա համա՞ր եք պաշտոնի դրել, որպեսզի օգնի գտնեք հանցագործներին, Դավիթ Սանասարյանն ասաց՝ այն հարցերը, որոնք վարչապետին կարող եք տալ, խնդրում եմ՝ ինձ մի տվեք: Վկայակոչելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի մոտ հայտնաբերված զենք-զինամթերքի մասին ոստիկանության հայտարարությունը եւ այն, որ համաձայն նրա հայտարարագրի՝ մեծ կարողություններ է կուտակել, Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցինք, թե նա աշխատավարձո՞վ է պատրաստվում ապրել, քանի որ այդ պաշտոնում հարստանալու ռիսկը շատ մեծ է: Ի պատասխան՝ ասաց. «Ես, բնականաբար, աշխատավարձով եմ ապրելու: Հայտարարագիրս այսօր ներկայացնելու եմ, որտեղ բոլոր տողերում զրո է գրված: Ոչ սեփականություն ունեմ, եւ քանի որ եղել եմ փողոցներում վերջին շրջանում, ոչ աշխատանք եմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել: Երբ որ վերջացնեմ պաշտոնավարումը, նորից հայտարարագիրը կլինի, եւ դուք կտեսնեք, որ միայն աշխատավարձերի շարժեր են այդտեղ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

22.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930