ՀԱԿ-ը ի թիվս այլ առաջարկությունների, ԸՕ փոփոխություններով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբին է ներկայացնելու նաեւ նոր, ինքնատիպ մի քվեախցիկ: «Որեւէ մեկը չի կարող տեսնել՝ ինչպես ես քվեարկեցի՝ երաշխավորված է գաղտնիությունը: Նաեւ՝ քվեարկողը չի կարող այնպիսի գործողություն անել, որ թույլատրելի չէ, ասենք՝ վերցնի քվեաթերթիկը ու դուրս գա, կարուսել լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Կրկնաքվեարկությունը բացառելու համար ՀԱԿ-ը եւս ունի մի պարզ միջոց, որը նախորդ՝ 5-րդ գումարման ԱԺ ժամանակ իրենց նախաձեռնած 4+4+4 ձեւաչափի քննարկումներին իշխող ՀՀԿ-ն մերժեց: «Այս սփրեյը Վրաստանից եմ բերել՝ անցած տարի իրենց ընտրությունների ժամանակ կիրառվել է: Այն փչում են մատիդ վրա ու դրանով արդեն որոշվում է՝ դու ընտրությանը մասնակցե՞լ ես, թե ոչ»,- պարզաբանեց Արամ Մանուկյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: