Ջերմուկում մեկնարկել է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը: Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի 72 շախմատիստներ (21 գրոսմայստեր):
Երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեն հայաստանցիներ Էլինա Դանիելյանը, Մանուել Պետրոսյանը, Վահե Դանիելյանը, հնդիկ Ս.Պ. Սետուռամանը, ղազախ Ռինատ Ջումբայեւը եւ բելառուս Կիրիլ Ստուպակը:
Վաղը կկայանա երրորդ տուրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ