«Կենգուրու-2018» միջազգային մաթեմատիկական մրցույթում իրենց լավագույն ձեւով են դրսեւորել Իջեւանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, հորեղբոր որդիներ Տիգրան եւ Վաչե Թիրաբյանները: Այդ մրցույթում Տիգրան Թիրաբյանը Տավուշի մարզում գրավել է առաջին տեղը, մեր հանրապետությունում`8-րդ տեղը, Վաչեն`մարզում 2-րդ, հանրապետությունում`11-րդ տեղը:
Համալսարանական օլիմպիադայում մաթեմատիկայից ցուցաբերած գիտելիքների համար Տիգրան Թիրաբյանը գովասանագիր է ստացել:
Հունիսի 20-ին Իջեւան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել նրանց մրցանակների հանձնման արարողություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ