Հունիսի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին:
Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն հայտնեց մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար:
Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանն իրենց շնորհակալական խոսքերում հավաստիացրին, որ իրենք, և ստորաբաժանումն առհասարակ, կանեն ամեն ինչ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
ՀՀ ոստիկանություն