Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում են կայացրել դիմել ոստիկանության պետին՝ ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Հունիս 22,2018 21:20

Հունիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Օրակարգում ոստիկանության մեկ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութի ու դրա վերաբերյալ եզրակացության քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930