Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. «Գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին»

Հունիս 22,2018 20:00

Հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին։

Բելառուսի ԱԳ նախարարը, ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարևորեց առաջին պաշտոնական շփումը և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։

Նախարարներն անդրադարձան այս տարի երկու երկրների միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին՝ բարձր գնահատելով այս ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններում առկա ողջ ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Մինսկում Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նա շեշտեց, որ այս ձևաչափում համագործակցությունը գալիս է լրացնելու Հայաստանի ու Բելառուսի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, ինչպես Եվրասիական տնտեսական համագործակցության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ երկկողմ ձևաչափում։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։ Այս առումով նա կարևորեց, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930