Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց մերժել «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի (լուսանկարում) խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրանց ազատ արձակելու միջնորդությունը: Որպես պատճառաբանություն դատարանը նշեց, որ դեռեւս պահպանվում են կալանավորման հիմքերը, քանի որ ամբաստանյալներին հանրային վտանգավորության արարքներ՝ ապօրինի զենք-զինամթերքի պահում, զենք-շինությունների զավթում, պատանդառություն է վերագրվում:
Հատկանշական է, որ նույն մեղադրանքով անցնում են զինված խմբի մյուս անդամները եւս, եւ նրանցից մի քանիսը այս գործով մյուս դատավորներ Մեսրոպ Մակյանի եւ Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ՝ վերջին օրերին կալանքից ազատ են արձակվել: Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այսօրվա որոշումը կամայականության հետեւանք է:
https://www.facebook.com/aravot.am/videos/2040596062625565/
Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Թամրազյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ կալանքը համատեղելի չէ այդ փաստի հետ: Ըստ նրա՝ եթե Թամրազյանին մի բան պատահի, պատասխանատվությունը դատավորի ուսերին է:
https://www.facebook.com/aravot.am/videos/2040601852624986/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ