Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամիին:
Իրանական ընկերության ներկայացուցիչները նախարար Թորոսյանին ներկայացրել են իրենց նպատակադրումը՝ առաջիկայում Հայաստանում սեփական ներդրումներով հիմնել նոր կենտրոն՝ այնտեղ տեղակայելով ճառագայթային գերժամանակակից 2 սարք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը հետագայում դնել առավել առարկայական քննարկման:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում ընկերության վարձակալած տարածքում տեղադրված ճառագայթային սարքավորման միջոցով ծառայությունների մատուցմանն առնչվող, ինչպես նաև հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցեր։
ՀՀ առողջապահության նախարարություն