Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են». Առաքել Մովսիսյանն՝ ԱԱԾ գործողությունների մասին. «Ազատություն» ռադիոկայան

Հունիս 22,2018 14:39

Հանրապետական նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը գոհ է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատանքից։ «Ազատության» հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ իրեն տարել են ԱԱԾ օրենքի տառին համապատասխան։

«Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել տանը։ Հարցրել են աղջկաս՝ «զենք կա՞ տանը», ասել է՝ «այո՝ հենա սեյֆի մեջ դրած»։ Ես տանը չեմ եղել, ինձ կանչել են, պանիխիդա էի։ Օրենքի տառին համապատասխան ստուգել են», – ասաց Մովսիսյանը՝ շարունակելով. – «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին։ Ես օրինականից բացի ինչ ունեցել եմ, տարել, հանձնել եմ, ոչ մի միավոր չեմ թողել, ես շատ շնորհակալ եմ մեր այս կառույցից, որ օրենքի տառին համապատասխան արել են»։

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «շնորհքով ներխուժել են»: Անգլերէն ասած՝ lol, made my day 🙂 🙂 Ներխուժել բառի իմաստը լաւ չի հասկանում: Եւ առհասարակ, եթէ ուշադիր նայէք՝ շատ զգոյշ է խօսում, որ լեզուի սայթաքում չլինի (բայց դէ էդ «խրթին» հայերէնի պատճառով քրտինքը տուել է վրէն):

    Էս ի՜նչ օրն ես ընկել Առաքել Մովսիսեան: Բա դու է՜դ տղէն էիր 🙂

    Տեսնում էք՝ բոլոր մարդիկ էլ լաւն են: Ուղղակի մի պահ է գալիս, երբ ոմանք (ինչ-ինչ պատճառներով) իրենց օրէնքից դուրս են դնում ու վարկաբեկւում: Մարդկանց պատժել միշտ էլ կարող ենք: Բայց մեր նպատակն է, որ հնարաւորութեան դէպքում նրանց բացատրենք, որ օրէնքով եւ հասարակութեան հետ ներդաշնակ ապրելն ամենալաւ տարբերակն է՝ երբ բոլորը գոհ են ու երջանիկ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930