Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԵԿՄ Նոյեմբերյանի կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանի (Մուրոյի) եւ պաշտպանության նախկին փոխնախարար, ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություն ունեցող Գագիկ Մելքոնյանի միջեւ ԵԿՄ գրասենյակում վեճ է եղել, Մուրոն Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ, «միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ, թեժ վեճ է ծավալվել, բանը ձեռնամարտի չի հասել միայն ընկերների միջամտության շնորհիվ:
Ռաֆիկ Ասլանյանին (Մուրոյին) հարցրինք վեճի մանրամասների մասին: Նա ընդհանրապես ժխտեց, որ նման խոսակցություն, վեճ է եղել: Նրա խոսքերով՝ ինքը ԵԿՄ գրասենյակում հանդիպել է Գագիկ Մելքոնյանին, բարեւել է, հարցրել է նրա վիճակից: Մուրոն հայտնեց, որ Գ. Մելքոնյանի հետ լավ հարաբերություններ ունի, նա «միլիցիա»՝ ոստիկան չէ, պաշտպանության նախարարությունում է աշխատել, ինքն այդ բառը չի ասել:
Ռ. Ասլանյանն ասաց, որ նիստի ավարտից հետո ինքը չհանդիպելով Գ, Մելքոնյանին՝ հեռացել է ԵԿՄ գրասենյակից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում՝ ձախից Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն)՝ գրող, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանի հետ