Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրեյ Ղուկասյանը նշանակվեց Լոռու փոխմարզպետ

Հունիս 22,2018 13:20

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լոռու մարզպետի տեղակալ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը: Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամ է, մասնագիտությամբ ատամնաբույժ:

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ, Անդրեյ Ղուկասյանի անունն ի թիվս այլ անձանց, նույնպես շրջանառվում էր Լոռու մարզպետի պաշտոնի համար:

Այս պահին Լոռու փոխմարզպետի պաշտոնները զբաղեցնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամները՝ Անդրեյ Ղուկասյանն ու Արամ Խաչատրյանը:

Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաեւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Հովհաննես Թադեւոսյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930