Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Զոհրաբյանի եւ Ս. Բագրատյանի երաշխավորագրի հիմքով գուցե ազատ արձակվեն «Սասնա ծռերից» եւս 2-ը

Հունիս 22,2018 13:13

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սերգեյ Բագրատյանի ստորագրած երաշխավորագրի հիմքով այսօր գուցե ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի անդամներից Թաթուլ Թամրազյանը եւ Գեւորգ Իրիցյանը:

Նրանց շահերի պաշտպաններն այսօր դատավոր Արշակ Վարդանյանին ներկայացրին փաստաթղթերը, համաձայն որոնց՝ պատգամավորները երաշխավորում են ազատության մեջ գտնվելու ժամանակ ամբաստանյալների պատշաճ վարքագիծը եւ ներկայանալը դատական նիստերին:

Պաշտպաններից Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ եթե կարիք լինի, պատգամավորները կներկայանան դատարան:

Կփոխի,՞ արդյոք, դատարանը նշյալ ամբաստանյալների խափանման միջոցը, պարզ կլինի ժամեր անց: Միջնորդության քննարկման համար դատարանը դեռ խորհրդակցական սենյակ չի հեռացել: Դատախազ Արամ Արամյանն էլ միջնորդության դեմ չառարկեց:

Հիշեցնենք, որ Թամրազյանը, Իրիցյանը եւ խմբի մյուս անդամները մեղադրվում են 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու՝ ապօրինի զենք պահելու, պատանդառություն կատարելու, հափշտակության համար: Նրանցից Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին երեք ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրված:

Վերջին շրջանում խմբի անդամների մի մասի կալանքը փոխվել է պատգամավորական երաշխավորագրերի հիմքով, եւ նրանք ազատության մեջ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930