Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերական դիզայնի ցուցահանդեսն ի ցույց է դնում Հայաստանի առաջատար դիզայներների աշխատանքները

Հունիս 22,2018 12:56

Հունիսի 15-ից 24-ը մայրաքաղաք Երևանում անցկացվում է արդյունաբերական դիզայնի ցուցահանդես: Տասնօրյա միջոցառումը, որին աջակցում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը, ուղղված է ուսումնասիրելու ժամանակակից դիզայնի և լուծումների նորարարական ու շարունակական գրավչությունը:

Ցուցահանդեսը համախմբում է հայաստանյան առաջատար դիզայներներին և ճարտարապետներին, ինչպես նաև միջազգային մասնագետներին` երկրում արդյունաբերական դիզայնի զարգացման համար ակտիվ հարթակ ստեղծելու և ստեղծագործական մտքերի ու գործարար և արդյունաբերական ոլորտների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

Միջոցառման ընթացքում ներկայացված են 18 անհատ դիզայներների և դիզայներական թիմերի աշխատանքները, որոնք զբաղվում են արտադրությամբ և արդյունաբերական դիզայնով: Բացի այդ, ցուցադրված է մոտ 30 դիզայներական աշխատանք՝ դիզայներների անհատական պատմությունների ուղեկցությամբ:

ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) համար: Որպես «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության մաս՝ այն նաև նպատակ ունի ամրապնդել մասնավոր հատվածը, աջակցել ՓՄՁ-ների համակարգման մեխանիզմներին և հաստատել կապեր հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև ապահովել ֆինանսների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930