Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանից պահանջում եմ ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից». փաստաբան

Հունիս 22,2018 12:52

«Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պահանջում եմ, որ նա ներողություն խնդրի՝ Մանվել Գրիգորյանի արժանապատվությունը վիրավորելու համար, եւ կոչ եմ անում դիմել հանրությանը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարություն արեց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Փաշինյանը պետք է հայտարարի, որ հանրությունը պետք է վերջ տա Գրիգորյանի հանդեպ այս անհանդուրժող մթնոլորտին եւ հայտարարություններին: Դա խոչընդոտում է իրավապահ մարմինների կողմից օբյեկտիվ քննություն կատարելուն»,-համոզմունք հայտնեց Լեւոն Բաղդասարյանը:

Ապա նա հիշեցրեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց դա չի նշանակում, թե հանրությունը պետք է ինքնագլուխ դատաստան տեսնի անձի հանդեպ. «Դրա պատասխանատուն գործող իշխանությունն է, իսկ նպաստողն ու տարածողը՝ լրատվամիջոցները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930