Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի առումով եւս չենք կարող վստահաբար ասել, որ գեներալը նա է. «Ազգ»

Հունիս 22,2018 12:41

Օրեր առաջ անազատությունից դուրս եկած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կարծիքով, օրեր առաջ անազատության մեջ հայտնված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ թե գեներալ է, այլ կոլխոզի նախագահ:

Սամվել Բաբայանն ու Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս են, երկուսն էլ: Երկուսից էլ, իրենց ասելով, թշնամին վախից փախել է մինչեւ Բաքու, երկուսն էլ, միշտ ասել են, որ պետք է հասնենք Բաքու` առնվազն թեյ խմելու, երկուսի համար էլ հանրահռչակության եւ բարեկեցության աղբյուրը պատերազմն է, երկուսն էլ չեն փայլում, օրինակ` ընթերցանության կամ դասական երաժշտության հանդեպ սիրով, չնայած Բաբայանը կարողացել է ավարտել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, իսկ 1956-ին ծնված Գրիգորյանը, առանց դպրոցն ավարտելու, 1993-ին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, որը հավանաբար չի ավարտել, քանի որ ավարտելու տարեթիվը չկա, ոչ էլ ֆակուլտետը, ապա 1998-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իսկ դրանից երկու տարի առաջ էլ` 1996-ին, ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները:

Ե՛վ Գրիգորյանը, ե՛ւ Բաբայանը ունեցել են կամ ունեն քաղաքական նկրտումներ, երկուսին էլ ձերբակալել է ԱԱԾ-ն, երկուսն էլ չեն ընդունել իրենց հանդեպ հարուցված մեղադրանքը: Բայց ամենակարեւորը` երկուսն էլ հերոս են:

Հիմա, խնդիրն այն է, որ այս երկուսից մեկը իսկական գեներալ ու հերոս է, մյուսը կոլխոզի նախագահ (ի դեպ, որն էլ կարող է լինել հերոս): Դատելով հանգամանքից, թե ԱԱԾ-ն ինչեր է գտել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ապա ԵԿՄ տարբեր գրասենյակներում, ապաՙ Գրիգորյանի Արցախի տանը, եւ ինչեր չի գտել նույն ԱԱԾ-ն Բաբայանի տանը, ապա պարզ է, թե այս երկուսից ով է կոլխոզի նախագահը: Բայց քանի որ Բաբայանը դատապարտվել է Արցախի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար, իսկ նույնիսկ չճանաչված հանրապետությունների դեմ մահափորձ իրականացնողները վտանգում են տվյալ պետությունների ազգային անվտանգությունը, ինչն անելու իրավունք հատկապես գեներալները չունեն, ապա Բաբայանի առումով եւս չենք կարող վստահաբար ասել, որ գեներալը նա է, մանավանդ, որ Իգլայի գործով «նոր Հայաստանի» անկախ դատարանը նրան ամենեւին էլ չարդարացրեց, այլ միայն պատիժը մեղմացրեց եւ խափանման միջոցը փոխեց: Ստացվում է, որ ոչ Գրիգորյանը, ոչ Բաբայանը գեներալներ ու հերոսներ չեն, ուսադիրներ ունեն, շքանշաններն ունեն, բայց չեն, չպետք է լինեն, քանի որ երկուսն էլ վտանգել են ազգային անվտանգությունը:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930