Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձերբակալվեցին միայն երկու հոգի. ինչով է հայտնի նրանցից մեկը՝ «օրենքով գող» Ալոն. «Ժողովուրդ»

Հունիս 22,2018 12:29

Նախօրեին ոստիկանությունը մեծ շուքով խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, սակայն այդ ցանկում ներկայացված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի, ինչը շատ կասկածների ու վերլուծությունների առիթ է տալիս։

«Ժողովուրդ»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ ձերբակալվել է երկու անձ՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը։ Վերջիններս ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով։ ՚

Նկատենք, որ Ալոն այդքան էլ պատահական մարդ չէ, եւ վերջինս այն «օրենքով գողերից» մեկն է, որի անունը «օրենքով գողերի» շրջապատում առավել հայտնի դարձավ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավել էին ՊՊԾ գունդը եւ հայտնվել կալանավայրում։ Իշխանության վերահսկողության տակ գտնվող «օրենքով գողերը» փորձել էին քրեակատարողական հիմնարկներում պատժել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, որ նրանք հանդգնել էին դուրս գալ իշխանությունների դեմ։ Միակ «օրենքով գողը», որ դեմ էր արտահայտվել այդ գործողություններին, Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանն էր եղել։ Մասնավորապես, նա «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ասել է, որ նրանք ազատամարտիկներ են, նրանք քաղաքական հողի վրա կալանավորված անձինք են, եւ պետք չէ, որ քրեական աշխարհը խառնվի քաղաքական հարցերին։ Այսպիսով` Ալեքսանդր Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այս արտահայտության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա։ Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան, եւ նրան կրկին ձերբակալեցին անհեթեթ խոտի կասկածանքով, ինչը շատ կասկածահարույց է։ Նշենք, որ, ըստ ոստիկանության, նրա բնակարանից հայտնաբերվել էին «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։

Սակայն փաստենք մեկ բան, որ բավականին գովելի է, որ ոստիկանությունը պայքար է սկսել «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների դեմ, քանի որ, ի վերջո, մեր երկիրը պետք է դառնա օրինապահ երկիր, որտեղ իշխանությունը չի հենվի կրիմինալի վրա։ Իսկ ահա վերոնշյալ մարդիկ մշտապես եղել են իշխանությունների, հատկապես Սերժ Սարգսյանի համար ձայն հավաքողները։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930