Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մինչեւ հունիսի 16-ը ոչ ոք չէր բռնել չարագործի ձեռքը, չէր զսպել նրա գազանային ախորժակը. «Ազգ»

Հունիս 22,2018 12:05

Անցնող օրերին հայ հասարակությունը, հայրենիքում թե սփյուռքում, ցնցվեց այն քստմնելի տեսարաններից, որոնք ցուցադրվեցին հեռուստատեսային ու համացանցային եթերով: Զարմանքին հաջորդեց գարշանքը, գարշանքինՙ հուսախաբությունը. քանզի թեեւ մեր հասարակությունը Մանվել Գրիգորյանին չէր սիրում, շատերն էլ վախենում էին նրանից, սակայն դեռեւս ոմանք ակնածում էին նրաՙ «Արցախի հերոս» լինելու տիտղոսից, գեներալի կոչումից, շքանշաններից ու մեդալներից, հանրապետության հաջորդական երեք նախագահների նրան ընծայած պատիվներից, բայց մանավանդՙ թուրքերի վրա նրա թողած վախազդեցիկ անունից: Բայց, խոստովանենք, ոչ ոք չէր ակնկալում, որ նա կլինի այնքան ստոր, որ կկողոպտի նաեւ սեփական երկրի բանակ ու զինվոր, իրեն հավատացող պատանուն ու երեխային:

Այստեղից ընդհանրացնող մի հետեւություն. ինչո՞ւ մինչեւ հունիսի 16-ը ոչ ոք չէր բռնել չարագործի ձեռքը, չէր զսպել նրա գազանային ախորժակը. պաշտոնեական անգործունեությո՞ւն, թե՞ մեղսակից նպատակահարմարություն: Եվ հաջորդըՙ ուրիշ ովքե՞ր կան, որ օգտագործելով դիրք եւ կոչումերՙ թալանել ու թալանում են ազգային բանակը, իրավազրկում զինվորին, կողոպտում քաղաքացիներին, կատարյալ դարձնելով կոռուպցիոն այն համակարգը, որին հայախոս սփյուռքահայերն ասում են փտախտ, բայց ներկա պարագայում ես կկոչեմ նեխախտ:

Անշուշտ, հետզհետե քանդվելու է հանցավոր շղթան, բացահայտվելու են նորանոր գայթակղություններ: Դա լինելու է ցավագին, բայց անհրաժեշտ, եթե ուզում ենք իսկապես փոխել մեր երկիրը, եւ ոչ թե մի իշխանությունը փոխարինել մեկ ուրիշով: Ցավագին ոչ ենթակաների համար, ովքեր պետք է պատասխանատվության կանչվեն ու պատիժ կրեն, այլՙ մեր հասարակության համար, որն այս օրերին իսկական, նույնիսկ տեւական տրավմա է տանում, որին կարող է հաջորդել հասարակական-զանգվածային հուսալքությունը, այն էլՙ համաժողովրդական գրեթե միահամուռ ոգեւորության միամսյակին հաջորդող այս օրերին: Մեր ժողովուրդը կկարողանա՞ դիմադրել ու դիմանալ շատ կարճ ժամանակամիջոցում պատահող կոնտրաստային այս հոգեկան վերիվայրումներին: Ահա՛ թե որտեղ պետք է գործի դրվեն հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող լծակները, առաջին հերթին պատասխանատու մամուլը, անշուշտ եթե ունենք այդպիսին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930