Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանն այսօր էլ է պատրաստ լինելու դժոխքի դարպասների պահակը, «իհարկե, դրսի կողմից». «Ժողովուրդ»

Հունիս 22,2018 11:55

Հունիսի 23-ին կկայանա «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համագումարը։ Հիմնադիրը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանն է, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լքեց կուսակցությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Խաչիկ Ասրյանի հետ։

– Ժամանակին Դուք ասում էիք, որ պատրաստ եք դժոխքի դարպասների պահակը լինել Ս. Սարգսյանի համար։

-Այստեղ մենք խոսում ենք արժեքների մասին։ Առաջնորդապաշտությունը երբեք չխառնեք անձնապաշտության հետ։ Ես «Հայոց արծիվները» հիմնել եմ 2010 թ., իսկ այդ ժամանակ նախագահը Ս. Սարգսյանն էր։ Ինչ վերաբերում է նրան, որ ասել եմ, պատրաստ եմ ցանկացած հրաման կատարելու, այդ թվում՝ լինելու դժոխքի դարպասների պահակը, իհարկե դրսի կողմից, շեշտում եմ։ Այսօր էլ եմ ես պատրաստ նույնն ասելու իմ պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։

– Հիմա երկրի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա էլ իրե՞ն պետք է պաշտել։

– Չենք կարող ասել, որ առաջնորդը Ն. Փաշինյանն է, քանի որ Հայաստանում գործում է ՀՀ նախագահը։ Իհարկե, Ն. Փաշինյանը բավական լուրջ լծակներ ունի, բայց մի՛ մոռացեք, որ ունենք նոր նախագահ։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930