Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պատգամավոր երաշխավորել են Վահան Շիրխանյանի համար. նրանց անունները գաղտնի են պահվում

Հունիս 22,2018 11:52

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է 2016 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով դատավարությունը: Պաշտպաններն այսօր միջնորդություններ ներկայացրեցին այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի եւ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները գրավի դիմաց փոխելու վերաբերյալ: Նրանց համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել նաեւ «Մեծն Տիգրան» եւ «Հատուկ գունդ» ազատամարտիկների միությունները:

Այսօր դատական նիստին մասնակցում էին նաեւ ազատամարտիկներ գեներալ Գագիկ Մելքոնյանը, Ռազմիկ Պետրոսյանը եւ այլք:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի 15.00-ին:

Գործով կալանավորված պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հորդորեց, որ նիստն այսօր շարունակվի, քանզի ինքը ևս միջնորդություն պետք է ներկայացնի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար: Ասաց`երկու պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել նրա համար: Թե ովքե՞ր են այդ պատգամավորները, ոչ Վահան Շիրխանյանի պաշտպանը, ոչ էլ հարազատները չհրապարակեցին: Պաշտպանն ասաց`խնդրել եմ մինչեւ իրենց դատարան գալը չհրապարակել իրենց անունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930