«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իրենց ելույթներում եւ մեկնաբանություններում թույլ են տվել վիրավորական եւ անպարկեշտ խոսքեր հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականների հասցեին։
Նրանք նեռ, սատանա են անվանում կաթողիկոսին, իրենց ծրագրին չսատարող հոգեւորականությանը կոչում են նեռի պաշտոնյաներ (այդ հայտարարությունը հնչում է նաեւ կարգալույծ եղած հոգեւորականի կողմից)։ Որքան մեզ հայտնի է՝ այս մոտեցումը հակասում է ոչ միայն Սուրբ գրքին, այլ նաեւ հոգեւոր, եկեղեցական ընկալումներին, եւ հարիր չէ Հայ եկեղեցու զավակներին։
Ըստ Սուրբ Գրքի եւ առաքյալների ուսուցման՝ նեռ են բոլոր նրանք, ովքեր հրապարակայնորեն մերժում են մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի աստվածությունն ու փրկագործությունը։ Հիշենք Սուրբ գրքի հետեւյալ խոսքերը. «Ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա՞ է նեռը, ով ուրանում է Հորը եւ Որդուն» (Ա Հովհ. 2.22), «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Եվ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է եւ արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3)։ Սուրբ Գրիգոր Տաթեւացին ավելի է ընդլայնում այս ընկալումը՝ նեռ համարելով ընդհանրապես Արարչին ուրացողներին. «Եւ Յօհաննէս՝ նեռն կոչէ։ Եւ Պօղոս՝ մարդ անօրեն եւ ապստամբ եւ որդի կորստեան ասէ։ Իսկ համար անուան. ի յելլադացւոցն ի մերս թարգմանեալ այս է, ո.կ.զ։ Որ է՝ ուրանամ կամաւ զարարիչն երկնի եւ երկրի։ եւ զայս ի ճակատն եւ յաջոյ ձեռինն տայ դրոշմել։ Դարձեալ՝ հարիւրեակ Զ. եւ տասնեակ Զ. եւ միակ. Զ» (Գիրք հարցմանց, Պրակ ԺԶ)։
Դիանա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում